Բելառուսի իրավապահ մարմինները հետաքննում են Կալինինգրադ-Սանկտ Պետերբուրգ գնացքի ուղևորների կռիվը վագոն-ռեստորանի աշխատակիցների հետ, ովքեր չեն կարողացել տարաձայնությունները խաղաղ կարգավորել: Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Տեսագրությունում չի հայտնվել հակամարտության մեկնարկը, սակայն երևում է վագոն-ռեստորանի զայրացած աշխատակցուհին, ով անպատշաճ բառեր է օգտագործում և պահանջում վճարել հաշիվը: Ինչ-որ պահի մատուցողուհին դիմում է բռունցքների ուժին: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Աշխատակիցներից մեկը փորձել է հանգստացնել կնոջը՝ նրան այնտեղից հեռացնելով, սակայն նրա պոռթկումը չի մեղմացել: Այդ ժամանակ նրան հարվածել է երիտասարդ ուղևորներից մեկը: Արդյունքում վեճ է սկսվել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին:
Հաղորդվում է, որ մի խումբ երիտասարդներ մտել են վագոն-ռեստորան, ըմպելիքներ, գարեջուր վերցրել, վճարել և նրանից գնման կտրոն խնդրել: Նա նրանց մերժել է կոպիտ կերպով՝ ակնհայտորեն ոչ սթափ վիճակում: Միևնույն ժամանակ այնտեղ սեղանի մոտ տեղավորված են եղել վագոն-ռեստորանի աշխատակիցները, ովքեր ինչ-որ բան էին տոնում: Երիտասարդներից մեկը՝ Մաշան, նկարահանել է Ֆերուզա Կոսնիչենկո-Էրգաշևայի մասնակցությամբ վեճը: Միջադեպի հետևանքով կան մի քանի տուժածներ, որոնց տեղափոխել են Բելառուսի հիվանդանոցներ: Ռուսական իրավապահ մարմիններում հարձակման մասին բողոք չի ստացվել:








































