Վաղը՝ փետրվարի 17-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը։ Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ, Խորհրդի նախագահ և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։
Առաջիկա համագումարով կամփոփվի Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեության երկու տարվա արդյունքը։ Մասնավորապես՝ Խորհրդի անդամները կներկայացնեն քաղաքական ձեռքբերումները և երկամյա ֆինանսական հաշվետվությունը։
Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր Եվրոպական Լիբերալների Ալյանս Կուսակցությունից և այլ միջազգային կառույցներից։
Նշենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին:










































