Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել Է Վլադիմիր Պուտինին նախագահի թեկնածու գրանցելու դեմ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի գագատը: Հայցվորի այն հայտարարությունը, թե չորրորդ նախագահական ժամկետը հակասում Է Սահմանադրությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները դատարանում համարել են «ներքին համոզմունք», տեղեկացնում ԵՆ ռուսական լրատվամիջոցները:
Վճռի կայացման համար Գերագույն դատարանը ծախսել Է ավելի քան մեկ ժամ: Վերադառնալով՝ դատավոր Նիկոլայ Ռոմանենկովը հայտարարել Է, որ Պուտինի գրանցումը չեղյալ հայտարարելու հիմքեր չկան: Բացի դրանից, դատավորի խոսքով՝ Պուտինի գրանցումը չի խախտում հայցվորի իրավունքները: Սոբչակը հայտարարել Է, թե զարմացած չԷ վճռից. «Գերագույն դատարանում նման հայցի հարուցումը կարող Է կատարվել սոսկ նախագահի թեկնածուի կողմից, ուստի ես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից՝ ցույց տալու, թե մեզ մոտ ինչ վճիռներ են կայացնում դատավորները»: «Ես դա անում եմ, որպեսզի ընդգծեմ դատական բարենորոգման կարեւորությունը»,- պարզաբանել Է նա:










































