Թուրքիան հանդես է գալիս ընդդեմ սպառնալիքների լեզվի՝ ռուսական C-400 զենիթա–հրթիռային համակարգերի ձեռբերման կապակցությամբ,– հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թիլերսոնը Թուրքիայում է գտնվում երկօրյա այցով։ Նախօրեին նա բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի հետ։ Ուրբաթ օրը տեղի է ունեցել Թիլերսոնի հանդիպումը Չավուշօղլուի հետ։
«Մենք չենք օգտագործում և չենք հանդուրժի սպառնալիքների լեզուն։ Այո, ԱՄՆ կոնգրեսը օրենք է ընդունել (նոր, հակառուսական սպառնալիքների վերաբերյալ), բայց մենք պետք է ապահովենք մեր ազգային անվտանգությունը։ Մենք կուզեինք ձեռք բերել անվտանգության ապահովման միջոցները մեր դաշնակիցներից, բայց այնտեղ անընդհատ ինչ որ խնդիրներ կան։ Մենք խոսել ենք ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաև այլ երկրների։ Ռուսաստանի հետ մենք ավարտել ենք բանակցությունները և ստորագրել ենք համաձայնագիրը կոնգրեսից բավական առաջ, միայն մանր հարցեր էին մնացել վարկի և այլնի հետ կապված»,– ասել է Չավուշօղլուն։

Նախարարը հիշեցրել է, որ Անկարան ՀՕՊ համակարգերի մշակման և մատակարարման համար նախնական համաձայնագիր է ստորագրել Eurosam ֆրանս–իտալական կոնցեռնի հետ, Թուրքիայում են նաև գտնվում իսպանական և իտալական 3PL Patriot մարտկոցները։








































