Համացանցում հայտնվել է Քեյթ Մոսի` Playboy-ի համար առաջին լուսանկարը: Պարբերականը որոշել է իր 60 ամյակը նշել բրիտանացի մոդելի ֆոտոշարքով: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հայտարարել է, որ հոբելյանական համարի մոդելի ընտրությունը կատարյալ է:
«Նա համաշխարհային հռչակ ունեցող հայտնիներից է, կուռք է, ով համադրում է սեքսուալությունը և առաջնակարգ պրոֆեսիոնալիզմը»,- հայտարարել է Հեֆները:
Ամսագրի ներկայացուցիչներից մեկն էլ Քեյթ Մոսին համեմատել է Մերլին Մոնրոյի հետ:
Մերկ Քեյթ Մոսը կզարդարի ամսագրի 2014 թ. հունվար-փետրվարի համատեղ համարը: Ըստ լուրերի` շապիկի համար ֆոտոշարքը տեղի է ունեցել դեռևս հունիսին, իսկ դրա հեղինակները Քեյթի վաղեմի ընկերներն են` Մերթ Ալասը և Մարկուս Պիգոտը:








































