Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչը ծնկի վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հայտնել է Դորտմունդի ակումբի պաշտոնական կայքը:
Երկու ամիս անց պարզ կլինի, կա՞ արդյոք երկրորդ վիրահատության կարիքը: Բժիշկները հայտնել են, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ չի վերադառնա:
Այժմ «Բորուսիա»-ի ղեկավարներն ուսումնասիրում են «Բայեր»-ի և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մանուել Ֆրիդրիխի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:







































