Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Հադսոնը Harper’s Bazaar ամսագրի նոր համարի հերոսուհին է դարձել: Այս մասին գրում է Viva.ua կայքը:
Շիկահեր գեղեցկուհին լուսանկարվել է ամսագրի դեկտեմբերյան համարի ֆոտոշարքում` ներկայանալով Alexander McQueen և Fendi ապրանքանիշի հագուստներով:
Ամսագրի հետ հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ հոլիվուդյան աստղերը երեկոյան դիզայներական շքեղ զգեստներ չեն գնում, այլ վարձույթով են վերցնում:
«Մարդիկ կարծում են, թե մենք գնում ենք այդ շքեղ հագուստները: Սակայն դա այդպես չէ, մենք դրանք վարձույթով ենք վերցնում: Ես չեմ կարող ինձ նորաձևությանն անդադար հետևող համարել: Անկեղծ ասած՝ այդ բոլոր դիզայներական զգեստները շատ թանկ արժեն, և դրանք իմ գրպանին հարմար չեն»,- ասել է դերասանուհին:








































