ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանա-արդյունաբերական համալիրի հետ օտարերկրյա պետությունների ու ընկերությունների գործարքների դիտարկման գործընթացը նոր է սկսվել, և դեռևս հայտնի չէ, այդ ցուցակում հայտնվու՞մ է արդյոք Թուրքիայի կողմից Մոսկվայից С-400 համալիրների հնարավոր ձեռքբերումը։
Նաուերթը ենթադրություն է արտահայտել, որ С-400-ի գնումը կարող է նաև խախտել ՆԱՏՕ-ի պայմանագրի որոշ դրույթներ։
Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ դեռևս չգիտի՝ ԱՄՆ-ը արձանագրե՞լ է «նշանակալի» գործարքներ, որոնց դեմ պատժամիջոցներ կսահմանվեն, սակայն հավելել է, որ կզարմանա, եթե դա ապագայում տեղի չունենա։
«Մենք չենք կանխագուշակում պատժամիջոցների սահմանում, սակայն կզարմանամ, եթե պատժամիջոցներ չսահմանվեն ապագայում»,-հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։










































