ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերին շուկայում 1.2 միլիարդ դոլարով իրացրել է General Motors-ի բաժնետոմսերը: Այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Վաճառված բաժնետոմսերի քանակը չի նշվում: Սեպտեմբերին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ դեռևս GM-ի բաժնետոմսերի 7.3 տոկոսի սեփականատերն են: Ընկերության ղեկավար Դեն Աքերսոնը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը մինչև տարեվերջ կարող է ամբողջությամբ «ազատվել» իր բաժնետոմսերից:








































