ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Լիբանան կատարած ուղևորության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք ծանր սպառազինություն չի ուղարկել Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնպաշտպանության ջոկատներին»։
«ԱՄՆ-ը երբեք ծանր սպառազինություն չի մատակարարել YPG-ին, այնպես որ մենք նրանցից հետ վերցնելու ոչինչ չունենք»,-պետքարտուղարի խոսքերն է մեջբերում թուրքական «Յենի Շաֆաք» թերթը։
Պետքարտուղարն ընդգծել է, որ «Թուրքիան և ԱՄՆ-ը կիսում են միևնույն նպատակները»։
Թիլերսոնի հաջորդ կանգառը Թուրքիան է։
Դեկտեմբերին թուրքական իշխանությունները պահանջել էին ԱՄՆ-ից հետ վերցնել սպառազինությունը, որը նախկինում ուղարկվել է Սիրիայի հյուսիսի քրդական զինված կազմավորումներին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։











































