Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի համաճարակ լինելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին «Արմենպրես»-ին հետ զրույցում նշել է կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Էմմա Կարապետյանը:
«Այգին փակվել էր շինբարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ այգին փետրվարի 12-ից բացել է դռները:










































