Monday, 15 06 2026
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Արմեն Սարգսյան. նախագա՞հ, թե՞ դեսպանից դեսպան

Մենք չենք կարող լուծել ահռելի մարտահրավերները, եթե չձևավորվի ազգային երկխոսություն՝ Հայ բարեգործական ընդհանուր միությունում հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Ասվածը անկասկած անխոցելի է, անվիճարկելի: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ «ինչ»-ի հարցում Սարգսյանը նոր բան չի ասում: Լավ է, որ ասում է, բայց նոր բան չի ասում, հետևաբար այստեղ կարող է նոր լինել «ինչպես»-ը: Ինչպես պետք է ձևավորվի այդ երկխոսությունը, ինչ բովանդակության, ինչ արժեքների, ինչ նպատակների և տեսլականների վրա: Այստեղ է խնդիրը, և այդ հարցն է, որ չունի պատասխան, որովհետև Սերժ Սարգսյանն էլ 2008 թվականից «չհասկացվածության պատն» էր քանդում, և հայտարարեց, որ քանդել է, սակայն 2016 թվականի երկու առանցքային իրադարձություններ ցույց տվեցին, որ իրականում եթե ինչ-որ բան քանդված է, ապա պետական կառավարման արդյունավետ համակարգը, պետականության և հանրային ինստիտուտների համակարգը, ապագայի ուղենիշ ու ներկայիս բազա հանդիսացող արժեհամակարգը:

Հայաստանը 2016 թվականին շատ թանկ վճարեց այդ քանդվածությունների համար՝ ապրիլյան պատերազմով, որը միայն հայ զինվորի և քաղաքացու դաշինքի շնորհիվ չդարձավ պետական պարտություն, բայց հնարավոր չեղավ խուսափել դիրքային և մարդկային կորուստներից, և հուլիսյան ՊՊԾ գնդի շուրջ զարգացումներով, որը ևս մեկ քայլ էր պետական ողբերգությունից, և ցավալիորեն հնարավոր չեղավ խուսափել մարդկային որևէ կորստից, բայց բարեբախտաբար հնարավոր եղավ ի վերջո խուսափել պետության կորստից, թեև շատ մոտ էինք դրան:

Այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց «ազգային համաձայնության» մասին, որը թերևս ազգային երկխոսության մեկ այլ մոդիֆիկացիա է: Բայց ո՞ւր է այն, ինչպե՞ս է արտահայտվել, ինստիտուցիոնալ արդիականացման ի՞նչ շոշափելի դրսևորումով: Փոխարենը՝ ներկայումս մենք ականատես ենք լինում ներիշխանական կամ ներՀՀԿ-ական համաձայնության մի ակտի՝ Սերժ Սարգսյանի վարչապետական վերարտադրության շուրջ:

Առաջին հայացքից սա ներիշխանական խնդիր է, այն էլ դասական քաղաքագիտությանը համահունչ՝ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է և ազատ է իր վարչապետին նշանակելու հարցում: Սակայն եթե մենք դուրս գանք դասական երեսպաշտության շրջանակից և դիտարկենք իրականությունը բովանդակային և արժեքային կոնտեքստում, ապա ակնհայտ է դառնում, որ խոսքը ոչ թե ազգային, այլ հասարակության դեմ համաձայնության մասին է: Ու բանն այստեղ ամենևին Սերժ Սարգսյանը չէ, այլ երևույթը, երբ նետվում է բավականին ցինիկ մարտահրավեր՝ «ցմահ իշխանության» մարտահրավերը, որը կարող է պարզապես հոգեբանական ավերածություն գործել Հայաստանի հասարակությունում, պետության և պետականության ընկալումներում:

Ահա այդ համատեքստում ազգային երկխոսության արդիական գաղափարը հնչում է բոլորովին այլ էներգետիկայով և առաջացնում է հարցեր՝ չորրորդ նախագահի կամ չորրորդ հանրապետության առաջին նախագահի գործառույթ լինելու է «ազգին» զբաղեցնելը երկխոսությամբ, որպեսզի համակարգը հանգիստ զբաղվի վերարտադրության մեխանիզմի հիմնանորոգմա՞մբ:

Այսինքն՝ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի կարգավիճակից պարզապես Հայաստանի ներսում հանրության հետ «բանակցությունում» իշխանության դեսպանի՞ կարգավիճակ է ստանձնելու, թե՞ իսկապես ունի երկխոսության համար պատրաստած հիմնարար բովանդակություն, որն առաջին հերթին իշխանությանը կդնի պատասխանատվության առաջ և ծածկելու փոխարեն կանի հակառակը՝ թույլ չի տա քողարկվել:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում