Հարավաֆրիկյան հանրապետության նոր նախագահ է ընտրվել երկրի փոխնախագահ Սիրիլ Ռամապոսան։ Նման որոշում է ընդունվել երկրի խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում։
«Ես Մաթամելա Սիրիլ Ռամապոսային հայտարարում եմ ՀԱՀ ընտրված նախագահ»,-հայտարարել է երկրի գերագույն դատավորը հատուկ խորհրդարանական նիստի արդյունքներով։
Չորեքշաբթի երեկոյան ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման, ելույթ ունենալով ազգին հասցեագրված ուղերձով, հայտարարել էր պետության ղեկավարի պաշտոնից անհապաղ հրաժարական տալու մասին։
Վերջին շրջանում իշխող կուսակցությունը հայտնվել է ընդդիմության ճնշման տակ՝ կապված պետական ունեցվածքի մսխման շուրջ սկանդալի հետ։ Զումայի նախագահական ժամկետը պետք է ավարտվեր 2019 թվականին։








































