Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Աշոտ Կարապետյանը հրաժարվել է Գրիշա Վիրաբյանի հետ առերեսումից

Ինչպես հայտնի է, այսօր առերեսում պետք է տեղի ունենար Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի և ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի միջև։ Առերեսումը, սակայն, չի կայացել, քանի որ Աշոտ Կարապետյանը ներկայացել է նախաքննական մարմնին և հրաժարվել մասնակցել առերեսմանը՝ պնդելով, որ ինքը 2004 թվականին ցուցմունք է տվել և դրան ավելացնելու բան չունի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիշա Վիրաբյանը։ «Աշոտ Կարապետյանն ասաց, որ չի ուզում առերեսվել ինձ հետ ու հայտարարեց, որ ես այս ամենն անում եմ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Ես էլ գրեցի, որ 2004 թվականին ինչ ասել եմ, պնդում եմ իմ ասածը։ Գրեցի, որ 2004 թվականին ես չգիտեի, որ Աշոտ Կարապետյանը պետք է հետագայում դառնար Երևանի ոստիկանապետ, գեներալի կոչում ստանար։ Ես պնդեցի, որ հիմնականում ինքն է ինձ խոշտանգել»,- ասաց Վիրաբյանը՝ հավելելով, որ Աշոտ Կարապետյանը հրաժարվել է առերեսումից, քանի որ ասելիք չունի։ «Եթե ասեր մի բան, պարզ կբռնվեր։ Եթե մարդը մաքուր լիներ, կհամաձայներ մասնակցել առերեսմանը, կպնդեր իր խոսքը, բայց մարդը փաստացի վախենում է։ Եկավ ու հրաժարվեց, որ իրեն հարցեր չտան, փաստաբանս ինձ հարցեր չտա։ Սա է ամբողջը»,- ասաց Վիրաբյանը։

Աշոտ Կարապետյանն այսօր մեր զանգերին չպատասխանեց։

Նշենք, սակայն, որ երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարապետյանը նշել էր, որ ինքը մասնակցելու է առերեսմանը, իրեն ոչ մի բան չի կաշկանդում։ «Եթե առերեսում է նախատեսված, ես պատրաստ եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- երեկ ասել էր քաղաքի նախկին ոստիկանապետը։

Մեր դիտարկմանը, թե ինչ է պատրաստվում ասել՝ պատմելո՞ւ է, թե ինչպես է խոշտանգել Վիրաբյանին, Կարապետյանը պատասխանել էր. «Կրկնում եմ՝ եթե այդ քննչական գործողությունը լինի, դուք էլ նախաքննությունից մանրամասներին կտեղեկանաք։ Ինձ ոչ մի բան չի կաշկանդում, պատրաստ եմ մասնակցել այդ առերեսմանը»։
Փաստորեն Աշոտ Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում ստել էր։ Նա պատրաստ չէ այդ առերեսմանը։

Հիշեցնենք, որ Վիրաբյանը 2004 թվականին ակտիվորեն մասնակցել է բողոքի զանգվածային ակցիաներին, ինչի պատճառով նրան նույն թվականին կանչել էին ոստիկանության Արտաշատի բաժին: Ըստ Վիրաբյանի ցուցմունքների՝ այդ օրը ոստիկանությունում մի քանի ոստիկան, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, խոշտանգել են իրեն: Աշոտ Կարապետյանը, ըստ Եվրոպական դատարանի վճռում մեջբերված Գրիշա Վիրաբյանի պնդումների, մետաղյա իրով խփել է իրեն, ապա ձեռնաշղթաներ են հագցրել, և Կարապետյանը շարունակել է հարվածել և խփել Գրիշա Վիրաբյանի գոտկատեղից ներքև:

Վիրաբյանի գործով Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց Վիրաբյանին որպես փոխհատուցում վճարել 31 հազար եվրո՝ խախտված համարելով նրա իրավունքները: ՄԻԵԴ-ը նաև նշել էր, որ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի էական խախտում այն իմաստով, որ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման, պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդման առնչությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում