Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը փաստեց՝ ԱԱԾ-ն ամիսներ շարունակ հետապնդել է Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին և նրանց գաղափարական գործընկերներին:
Նրանց բոլորի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, նամակագրությունը, փոստը և այլն ևս վերահսկվել է. «Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը դասական քաղաքական հետապնդման օրինակ է: Մեղադրում են, թե կատարել են կազմակերպված հանցանք: Մինչդեռ խմբում կան շուրջ 10 անձինք, որոնցից միայն մեկին է Ժիրայր Սեֆիլյանը ճանաչում, իսկ նրանցից շատերն անգամ միմյանց չեն ճանաչում»: