Tuesday, 16 06 2026
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել

ՀՅԴ թանկ առաջարկները Սերժ Սարգսյանին

Երևանի քաղաքապետարանում ծավալված տեսարանի և դրա շուրջ զարգացումների շարքում քիչ ուշադրության արժանացավ այն, որ տեղի ունեցածում ՀՀԿ ավագանու քայլերը դատապարտած քաղաքական քիչ ուժերի շարքում էր ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ Երևանի կազմակերպությունը, որը, անընդունելի համարելով ԵԾ ակցիան, այդուհանդերձ դատապարտեց բռնությունը, որ կիրառել էին Երևանի ավագանու ՀՀԿ անդամները:

Առանձին վերցրած՝ ՀՅԴ արձագանքը գուցե չլիներ մեծ ուշադրության արժանի, բայց այն հետաքրքիր կերպով է տեղավորվում ՀՀԿ հանդեպ Դաշնակցության վերջին շրջանի դիրքորոշումների համատեքստում: Մասնավորապես, ՀՅԴ-ն բարձրացնում էր ռեյտինգային ընտրակարգի հարցը, որը ՀՀԿ-ի համար պարզապես մահ կամ մեծամասնություն սկզբունքն է: Միևնույն ժամանակ, ՀՅԴ-ն բավականին ակտիվ կերպով փորձում էր առաջ մղել միտքը, որ խորհրդարանական կառավարման անցումը չպետք է լինի ձևական, և պետք է ակտիվ ու իրական քայլեր կատարել իրապես խորհրդարանական կառավարման անցնելու, այդ մոդելը կենսագործելու համար: Իսկ այստեղ բավականին հստակ է նկատվում ակնարկը Սերժ Սարգսյանին, որ նրա վարչապետությունը կնշանակի խորհրդարանական կառավարման մոդելը վերածել ձևականության, քանի որ Սերժ Սարգսյան վարչապետի դեպքում իշխանությունը ըստ էության լինելու է անձնավորված:

ՀՅԴ-ն առայժմ կասկածի տակ չի դնում կոալիցիոն գործընկերությունը, սակայն վերջին շրջանի այդ մեսիջները և դրանց շարքում նաև Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցածի հանդեպ արձագանքը ակնառու են դարձնում Դաշնակցության որոշակի մարտավարությունը: Ինչո՞վ է այն պայմանավորված՝ խաղից դուրս մնալու մտահոգությա՞մբ, որ կարող է լինել ապրիլից հետո, թե՞ Դաշնակցությունն ապրիլից հետո ցանկանում է ստանալ ավելի լայն և հուսալի երաշխիքներ կամ գուցե փորձում է միաժամանակ պատրաստ լինել տարբեր սցենարների: Բոլոր դեպքերում ՀՅԴ գործողությունները բավականին հետաքրքիր են:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ ՀՅԴ-ն փորձում է «որսալ պահը»՝ երկու իմաստով: Նախ՝ ակնհայտ է, որ արտաքին միջավայրը դարձել է չափազանց անկայուն, և բուռն ու թեժ զարգացումները ստացել են առավել մեծ դինամիկա, հատկապես Մերձավոր Արևելքում, որը կարծես թե դառնում է նոր աշխարհակարգի երկունք: Իսկ այստեղ կա մի նրբերանգ՝ այդ տարածաշրջանում հայկական գործոնը բավականին ներկայացված է գերազանցապես Դաշնակցության ռեսուրսներով, պատմականորեն: Ըստ այդմ՝ ներկայիս իրավիճակում Հայաստանի իշխանության համար կարող է այդ ռեսուրսը լինել առավել պահանջված, և չի բացառվում, որ ՀՅԴ-ն փորձում է այդ ֆոնին էլ ավելացնել իր պահանջները իշխանության նկատմամբ:

Մյուս կողմից՝ կա նաև Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության խնդիրը, և այդ առումով մեծ է հավանականությունը, որ այդ պլանի իրագործման դեպքում Սարգսյանը փորձելու է դրան տալ, այսպես ասած, համահայկական ընդգրկում՝ այդպիսով հակակշռելով Հայաստանում այդ պլանի լեգիտիմության խիստ ցածր մակարդակը: Դա նշանակում է, որ Սփյուռքում կպահանջվի լեգիտիմության շոշափելի մակարդակ, և այստեղ էլ նա ունի ՀՅԴ կարիքը, և թերևս նաև այդ նկատառումով է բացարձակ մեծամասնությամբ ՀՀԿ-ն գնացել ՀՅԴ-ի հետ կոալիցիայի: Դաշնակցությունն ըստ երևույթին նաև այդ համատեքստում փորձում է բարձրացնել իր աջակցության գինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում