«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր ստորագրել Մայքլ Կերիկի հետ:
Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կկնքվի առաջիկա օրերին: Այն երկու տարվա ժամկետ կունենա:
30-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2014 թվականը: Ավելի վաղ Կերիկը բազմիցս հայտնել, որ ցանկանում է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և ցանկանում է մնալ ակումբում որքան հնարավոր է երկար:











































