Ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է գրանցել Red October-ը որպես ապրանքանիշ, և դրա ներքո թողարկել տղամարդու, կանացի և մանկական հագուստ, ներքնազգեստ, աքսեսուրաներ և կոշիկ։
Քանյեն արդեն ունի հագուստի և կոշիկի իր Yeezy շարքը, որը պաշտում է նրա սիրելի կինը՝ Քիմ Քարդաշյանը՝ դրանով իսկ անվճար գովազդելով ամուսնու արտադրանքը։

Ապրանքանիշի կառավարումն ու երաժշտական կարիերան համատեղելը հայտնի ռեփերի համար եղել է դժվար։ Նրա մոտ նյարդային պոռթկում էր տեղի ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել էին Լոս Անջելեսի կլինիկաներից մեկը։







































