Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը ճանաչում է Ռուսաստանը որպես սպառնալիք և նշում, որ Եվրոպան նույնպես գիտակցում է դա և ավելացնում պաշտպանական ծախսերը։
Ինստիտուտը խորհուրդ է տվել եվրոպական պետությունների կառավարություններին օպտիմալացնել պաշտպանական ծախսերը՝ ավելի հաջող դիմակայելու այնպիսի սպառալիքներին, ինչպիսին Ռուսաստանի ուժեղացումն է։ Ինստիտուտի ամենամյա զեկույցում Ռուսաստանն անվանվել է գլխավոր սպառնալիք Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի անվտանգության ոլորտում։ Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն։
Ինստիտուտի տնօրեն Ջոն Չիպմանը հայտարարել է, որ եվրոպական պետություններն ավելի ու ավելի պարզ են գիտակցում այն փաստը, որ «աշխարհը վտանգավոր տեղ է»։
Եվրոպական երկրների ռազմական ծախսերը 2017 թվականին մեծացել են 3.6 տոկոսով։ Չիպմանի խոսքով՝ դա աշխարհում աճի ամենաբարձր տեմպերն է։
Զեկույցում նշվում է, որ Չինաստանը նույնպես մեծացնում է ռազմական հզորությունը և ամրապնդում գերտերության կարգավիճակի իր հավակնությունները։










































