Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Վարչապետին ներկայացվել են արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 14-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վՎարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթամանն ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքները, ԴԱՀԿ ծառայության բարեփոխումները այդ թվում հայեցողական լիազորությունների սահմանափակմանն ուղղված գործողությունները, քրեակատարողական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխություններն ու խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում նախարարության ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:

Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն, իսկ դատավորների թիվն ավելացնելն ինքնին հարցը չէր լուծի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, տարածքներ և այլն: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս կերպ համահարթեցվում է դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը դրական ազդեցություն կունենա դատական ակտերի կայացման տևողության վրա: Զեկուցվել է նաև, որ 10-ով ավելացվել է դատավորների թիվն այն հատկապես այն ուղղություններում, որտեղ առավել անհրաժեշտություն կար: Նախարարն ընդգծել է, որ ներդրվել են մի շարք այլ գործիքներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ընթացիկ տարվա ընթացքում: Ըստ Դավիթ Հարությունյանի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան բազմաթիվ գործեր, որոնք կարող են լուծվել անգամ արտադատական կարգով. այդ գործերը պարունակում են շատ քիչ իրավական գործընթաց: Համաձայն արդեն իսկ ընդունված օրենսդրական փոփոխությունների՝ ապրիլ ամսից Արդարադատության նախարարությունը և Կենտրոնական բանկը հաստատելով տիպային պայմանագրեր՝ հնարավոություն կընձեռեն կողմերին վեճի պարագայում նոտարից էլեկտրոնային եղանակով ստանալ կատարողական թերթ և անմիջապես դիմել ԴԱՀԿ: Ակնկալվում է, որ այս գործիքի կիրառման արդյունքում դատարաններն էապես կբեռնաթափվեն: Միաժամանակ, դատավարական օրենսգրքերով նախատեսվում են ավելի օպտիմալ մեխանիզմներ, շուտով կգործեն նաև ծանուցումների և հայցերի ներկայացման էլեկտրոնային համակարգերը:

Վարչապետ Կարապետյանը հատուկ կարևորել է դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի հետագա բարելավմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներից կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը:

ՔԿՀ-ներում իրականացրած բարեփոխումներից նախարարն առանձնացրել է 10 քրեակատարողական հիմնարկներում ներդրված Էներգախնայողության ծրագիրն ու բժշկական ծառայությունների արդիականացման աշխատանքները: Ծրագրերից առաջինի արդյունքում ՔԿՀ-ներն ապահովվել էն անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով, էներգաարդյունավետ լուսատուներով, կառուցվել են գազատարներ և կաթսայատներ, իսկ երկրորդ ծրագրի շրջանակում 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

Զեկուցվել է, որ ԴԱՀԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են եղել կատարողական գործողությունների կատարման և որոշումներ ընդունելու ժամկետների սահմանմանը, իսկ բիզնեսի բնականոն ընթացքն ապահովելու համար նախատեսվել է, որ որպես հայցի ապահովման միջոց արգելանքը սկզբնապես դրվում է տնտեսվարող սուբյեկտի ոչ թե ֆինանսական միջոցների, այլ՝ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ-ում հարուցված վարույթների մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով ստեղծվել է SMS հաղորդագրության միջոցով ծանուցվելու հնարավորություն: Բացի այդ, մշակվել է համակարգչային ծրագիր, որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով տեղեկանալ իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ:

Էլեկտրոնային ժողովրդավարության ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներում կարևորվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ www.e-draft.am-ի, և թեժ գծի www.e-hotline.am կայքի գործարկումը, ինչպես նաև հարցումների միասնական էլեկտրոնային հարթակի՝ www.e-request.am-ի, www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի ստեղծումն ու էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության որպես լավագույն օրինակ նշվել է պետական մարմինների գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելու գործընթացը: Ներկայում պետական ծառայություններ մատուցող օպերատորների թիվն ինն է, որոնց պատվիրակված է շուրջ 67 ծառայություն: 2017 թվականի դեկտեմբների 31-ի դրությամբ պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվել է 1722 ծառայություն: Կարեն Կարապետյանը ողջունել է այս գործընթացի իրականացումը, օպերատորների ու մատուցվող ծառայությունների ընդլայնումը, միաժամանակ առաջարկել շարունակել անձանց նշված հնարավորությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, վերահսկողությունն ու դատապարտյալների վերաինտեգրումն ապահովող ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայույան և աշխատանքները, մասնավորապես, Երևան քաղաքում, Արարատի և Լոռու մարզում Էլեկտրոնային հսկողության համակարգի փորձարկման արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ արդարատատության նախարարության կողմից մշակվող «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին որով հստակ նոր կարգավորումներ են նախատեսվում շենքերի կառավարման, համատիրությունների գործունեության հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարար Հարությունյանը զեկուցել է, որ նշված օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում և այն կառավարության աշխատակազմ կներկայացվի մարտի սկզբներին:

Ընդգծվել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության և սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ստեղծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում