Monday, 22 06 2026
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Հավատում եմ քայլ առ քայլ մարդանց մոտ հույսի և հավատի վերականգմանը․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը նկատում է, որ Հայաստանում հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի` անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը: Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հասարակության ակնկալիքները տարբեր են:

«Հասարակության մի հատվածի մոտ իներցիոն մտածողություն կա, որ նախագահը ուղղաձիգ իշխանություն ունեցող մեկն է և կարող է բոլոր հարցերին պատասխանել: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ ասում են, թե նախագահի լիազորությունները քիչ են, և նա ոչինչ չի կարող անել: Կա մի հատված, որ ասում է` փոփոխությունների անհրաժեշտություն կա, և, եթե կարողանաս քո լիազորությունների սահմաններում ինչ-որ բան փոխել, շատ լավ կլինի: Կա նաև մեծ զանգված, որը չի հավատում այդ փոփոխությունների իրականացմանը` անկախ նրանից, թե ով է լինելու նախագահը: Եվ սա ինձ համար ամենացավալին է: Ես պատճառներն էլ եմ հասկանում, իրավիճակն էլ: Սակայն չեմ կարծում, որ դա պատճառ է, որ մարդիկ մտածեն, թե ոչինչ հնարավոր չէ անել: Չեմ կարծում, որ կյանքում նման իրավիճակներ կան»,- նշեց Սարգսյանը:

Սարգսյանը բերեց Խորհրդային Միության փլուզման օրինակը` ընդգծելով, որ դա հսկայական կայսրություն էր, որն ուներ հսկայական բանակ և հատուկ ծառայություններ, ու ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման երկիրը գոնե 100-200 չի կարողանա գոյատևել: «Սակայն մենք տեսանք, որ փոխվեց ամեն ինչ: Մեր երկրում ամենամեծ դժվարությունը լինելու է մարդկանց մոտ հույսի և հավատի վերականգնումը, ինչին կարելի է քայլ առ քայլ հասնել»,- եզրափակեց Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում