Կիպրոսի մայրաքաղաքի բյուզանդական թանգարանում տեղի է ունեցել Գերմանիայից կղզուն հնագույն սրբապատկերների, որմնանկարների ու խճանկար-պաննոների վերադարձման պաշտոնական արարողությունը: Դրանք գողացվել էին եկեղեցուց և տարվել էին Եվրոպա 1974թ.՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասը գրավելուց հետո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Արվեստի 173 ստեղծագործությունները, որոնցից ոմանք 1500 տարեկան են, ոստիկանները հայտնաբերել էին 1997թ. թուրք արտ-դիլլեր Այդին Դիքմենի տունը խուզարկելիս:
Դրանք առգրավվել էին ու գտնվում էին բավարական իշխանությունների մոտ՝ մինչ ընթանում էր Դիքմենի դեմ դատը ու ճշտվում էին սրբապատկերների ու մյուս ցուցանմուշների տարիքը:
Այս տարվա գարնանը Մյունխենի դատարանը վճռեց դրանք հանձնել դրա օրինական տիրոջը՝ Կիպրոսի ուղղափառ եկեղեցուն:










































