Quinnipiac համալսարանի անցկացրած սոցհարցումների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նախագահի գործունեությունը չի բավարարել հարցվածների կեսից ավելիին: Նույնիսկ առաջին անգամ ամերիկացիները կարծիք են հայտնել, որ Օբաման «անհուսալի» և «անազնիվ» է:
Առավել զգալի անկում է գրանցվել հոկտեմբերի սկզբից, երբ ԱՄՆ-ում կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Ամերիկացիները բացասաբար են տրամադրված նաև Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի հանդեպ:
Ինչպես նշում են վերլուծաբանները, ժողովրդականության նման մակարդակի էր հասել Ջոջ Բուշը նախագահության նույն փուլում:










































