ԱՄՆ-ի՝ արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառվել է նաև Նիգերիայում իշխող «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը կազմում է ԱՄՆ Պետդեպարտամենտը միջգերատեսչական որոշումների հիման վրա: Ներկայումս այդ սև ցուցակում, որը պարբերաբար վերանայվում է, ներառված է ավելի քան 50 տարբեր խմբավորում:
Բացառված չէ, որ ցուցակի ընդլայնման մասին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես կհայտարարի արդեն չորեքշաբթի: «Բոկո Հարամի» հետ ցուցակում կներառվի նաև դրա «մասնաճյուղը», որը կոչվում է «Անսարու»:
Գործնականորեն, այս քայլը նշանակում է, որ ԱՄՆ-ում ֆիզիկական և իրավաբանական անձնանց արգելվում է որևէ գործ ունենալ խմբավորումների հետ, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվում:
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը գործում է Նիգերիայում և պատասխանատու է շատ ահաբեկչությունների համար, որոնք պարբերաբար կատարվում են երկրում:







































