Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ամերիաբանկը մրցանակներ է պատրաստել «ազատության» լավագույն սահմանման համար

Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ՝ «Ես ազատ եմ» թեմայով, որը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է ընձեռում ինքնուրույն սահմանել, թե ինչ է ազատությունն իր համար, և ազատորեն արտահայտել սեփական պատկերացումները, ցանկությունները, նպատակներն ազատության վերաբերյալ:

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ մրցույթը կտևի մեկ ամիս՝ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ը: «Կարևորելով ազատության դերը յուրաքանչյուր մարդու կյանքում, նրա ձգտումներում, գործողություններում՝ Ամերիաբանկը «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո առաջարկում է այնպիսի գործընկերային հարաբերություններ, որոնք հաճախորդին հնարավորություն են տալիս ազատ արտահայտելու և իրագործելու իր ցանկությունները: Ազատ է մարդը, ում հնարավորություն է ընձեռվում հանգիստ պայմաններում կարդալ որևէ գիրք, այդ կարդալու ընթացքը գուցեև իր համար ազատության սահմանում է: Մրցույթի ուղղվածությունը ոչ թե քաղաքական և այլ ազատությունն է, այլ մարդկային, որովհետև մենք այսօր կառավարում ենք հաճախորդների ազատությունը»,- ասաց նա:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է www.esazatem.am կայքում վերբեռնել մրցույթի պայմաններին բավարարող թվային լուսանկար կամ տեսանյութ (լուսանկարները պետք է վերբեռնել նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Ամերիաբանկ» ՓԲԸ պաշտոնական էջում):

Ջրբաշյանի խոսքով՝ մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարները և տեսանյութերը կանցնեն առաջնային դիտարկում, որի ժամանակ կստուգվի դրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին: Եթե լուսանկարը կամ տեսանյութը համապատասխանի այդ պայմաններին, ապա այն իր տեղը կգտնի Facebook սոցիալական ցանցում ներկայացված Ամերիաբանկի պաշտոնական էջում՝ շաբաթական թողարկումներով, տեսանյութերը կտեղադրվեն նաև YօuTube-ի Ամերիաբանկի պաշտոնական ալիքում:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երկու փուլով, և հաղթողները կորոշվեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայաստանի տարածքի օգտատերերի Like-երի և Ամերիաբանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Հաղթող կճանաչվեն առավելագույն ձայներ ստացած երեք լուսանկարը և երեք տեսանյութը՝ արժանանալով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների: Արդյունքները կհրապարակվեն մրցույթի ավարտից մեկ աշխատանքային շաբաթ հետո:

Ամերիաբանկի տնօրենի խոսքով՝ մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ՝ առանց տարիքային սահմանափակման, սակայն մեզ համար թիրախային խումբը 18-35 տարեկաններ են: Նա նշեց, որ նմանատիպ մրցույթներով փորձում են ճիշտ դիրքավորվել շուկայում: Նախորդ արշավը, ըստ Ջրբաշյանի, բավական հետաքրքիր դիրքավորում տվեց իրենց:

«Երբ ՓՄՁ-ներին հարցնում են՝ որ բանկին կդիմեք, մենք առնվազն առաջին եռյակում ենք. որոշ համայնքներում առաջին տեղում ենք, որոշներում՝ երկրորդ»,- ասաց նա:

Ջրբաշյանը նշեց, որ հաղթողների համար մրցանակները սահմանված են, բայց իրենք դեռ գաղտնի են պահում, սակայն մի բան միանշանակ է՝ դրանք աննախադեպ են լինելու: Նա ասաց, որ այս «գաղտնիությունը» ևս արշավի տարրերից է, PR տեխնոլոգիա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում