Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Պատուհան դեպի Եվրոպա

Հայաստանում հասարակական ուշադրությունը թափառող հոսանքի կամ դաշտագլոր բույսի է նմանվում, այսինքն` և՛ կա, և՛ չկա, այն վազում է, այսպես ասած, օրվա աղմուկի հետքերով, որից դուրս են մնում այդ օրվա աղմուկի առիթ դարձող տարաբնույթ պատմությունների առավել խորքային հիմքեր հանդիսացող խնդիրները: Եվ այս տեսանկյունից, օրվա աղմուկի մեջ խեղդվեց առավել խորքային մի բան, որը, իհարկե, Հայաստանին վերաբերող համակարգային խնդիրներից չէ, սակայն պակաս կարևոր և համակարգային նշանակություն չունի Հայաստանի ապագայի առումով:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանի խորհրդարանում միաձայն վավերացվել է Եվրամիության հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Այսպիսով, Հայաստանը Եվրամիության հետ սկսում է հարաբերվել նոր վիզային ռեժիմով, որը լիովին ազատ չէ, սակայն բնակչության մի շարք շերտերի համար բավական դյուրացված կլինի և ընթացակարգային, և ֆինանսական առումներով:

Առաջին հայացքից սա մի սովորական համաձայնագիր է, որն այնքան էլ չի կարող ուրախացնել աղքատ երկրի բնակչությանը, որի ահռելի մասը, ըստ էության, վիզայից առաջ ունի պարզ ֆինանսական խնդիրներ նույնիսկ հայրենիքում տեղաշարժվելու, ուր մնաց Եվրոպա մեկնելու: Սակայն կրկնում ենք, որ խնդրին պետք է նայել ոչ թե այսօրվա, այլ վաղվա տեսանկյունից: Ի վերջո, թեկուզ ամենափոքր թվով հաղորդակցման գեներացիան ինքնին կարող է ազդեցություն ունենալ նաև մեծամասնության վրա, և եթե այդ գեներացիան հեշտանում է, ապա մեծանում է նաև այդ ազդեցության հավանականությունը: Եվ սա, ըստ էության, կարող ենք համարել հայ-եվրոպական հարաբերություններում եզակի իրապես պրակտիկ և շոշափելի արդյունքներից մեկը, ինչը միանշանակ կերպով ողջունելի է:

Անկասկած սրանից չի հետևում, որ Հայաստանում տեղի են ունենալու հեղափոխական փոփոխություններ: Նույնիսկ էվոլյուցիոն փոփոխությունների առումով հետևություններ անելը միամտություն կլինի: Սա ընդամենը մի հնարավորություն է, պարզապես կոնկրետ, առարկայական հնարավորություն, որն օգտագործելու հարցում արդյունավետությունն արդեն ժամանակի խնդիր է, և ժամանակը ցույց կտա, թե Հայաստանի համար այս հնարավորությունն ինչպես կծառայի:

Ի վերջո, անկախ Հայաստանում զարգացման, համակարգային հեռանկարների մեկ հնարավորություն չէ, որ բաց է թողնվել և անդառնալի կորսվել: Այնպես որ, այս դեպքում էլ չի բացառվում նման տխուր հեռանկար: Սակայն սա արդեն նաև հասարակությունից է կախված, թե ինչքանով հասարակությունը այս հնարավորությունը կօգտագործի՝ իրականությունից փախչելո՞ւ, թե՞ իրականությունը փոխելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում