Monday, 20 05 2024
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է

«Շանթ Հարությունյանի արածը բողոք էր իշխող համակարգի դեմ, բայց հեղափոխություն չէր»

Արդյո՞ք նոյեմբերի 5-ից հետո Հայաստանում հեղափոխական իրավիճակ է ստեղծվել, և արդյո՞ք այն կարող է իրական հեղափոխական գործողությունների հանգեցնել: Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի համոզմամբ՝ հեղափոխական իրավիճակ չի ստեղծվել և չի ստեղծվել այն պարզ պատճառով, որ Հայաստանում դրա կրողների կրիտիկական զանգվածը չկա. կան մարդիկ, ովքեր քանակապես քիչ են, դրա համար հասարակական ռեզոնանս տեղի չի ունենում:

Նրա խոսքով՝ մեր հասարակությունը հեղափոխական չէ, պահպանողական է, իսկ պահպանողական հասարակությունները սովորաբար չեն անում հեղափոխություններ: Ըստ նրա՝ հեղափոխություն անելու համար մարդիկ պետք է միշտ ձգտեն փոխել իրենց արժեքները, իրենց պատկերացումները աշխարհի, կյանքի մասին, իրենց պրակտիկաները, տեքստերը, իսկ մեր հասարակությունը ձգտում է ավանդական շրջանի արժեքներին, իսկ այն մարդիկ, ովքեր ավելի շատ հակված են նորության, թարմության, նրանք ստանում են տարբեր տեսակի պիտակավորումներ:

Աղասի Թադևոսյանի խոսքով՝ հեղափոխական գաղափարները և դրանք իրականացնողներն առաջանում են հենց «նորույթային մտածողություն ունեցող մարդկանց միջավայրում, բայց այդպիսի հասարակությունում պետք է լինի բավականաչափ ռեսուրս, որը կարող է մղել դեպի առաջ՝ աջակցելու նրանց իր մտքերի, գաղափաների մեջ և այդ գաղափարներից բխող գործողությունների մեջ»:

Իսկ Շանթ Հարությունյանի արածը, մեր զրուցակցի դիտարկմամբ, բունտ էր, բողոք էր՝ իշխող համակարգի դեմ, բայց հեղափոխություն չէր: «Այս ճգնաժամային վիճակում նման բունտային տրամադրություններ շատ կան, և Շանթը իր խմբի հետ պարզապես այդ տրամադրությունը վերածեց գործողության: Ենթադրում եմ՝ ցույց տալու համար, որ այսպես ապրել այլևս չի կարելի»,- ասաց Աղասի Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունը պետք է մարդկանց մեջ լինի, որ մարդիկ էլ փորձեն փոխել իրենց միջավայրը հեղափոխականորեն, բայց եթե մարդկանց գլխներում չկա վերափոխվելու գաղափարներ, ձգտումներ, բնականաբար՝ միջավայրը վերափոխելու գաղափարները, ձգտումները ևս ակտիվ չեն կարող լինել հասարակությունում:

«Մեր հասարակությունն այն տիպի հասարակություն չէ, որ ձգտում է վերափոխվել, ընդհակառակը՝ ինքն իր գոյատևման, պահպանման, միշտ միևնույն կետում մնացող հասարակություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ անիմաստ իշխանափոխություն մեզ պետք չէ, մեզ պետք է իշխանության որակի փոփոխություն:

«Ինձ համար՝ անկեղծ ասած, թե ով կփոխի այդ իշխանության որակը, էական չէ: Դա կանի իշխանությունն իր ներսից կամ դրսից, էական չէ: Էականը որակի փոփոխությունն է, այնպիսի որակի, որը կսկսի վարել այնպիսի քաղաքականություն, որ երկիրը կտանի դեպի զարգացման, այլ ոչ թե գոյատևման՝ յոլա գնալու իրավիճակում պահելով ընդհանուր հասարակությանը»,- ասաց Աղասի Թադևոսյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում