Սուդանում կառավարությունը և ապստամբները ՄԱԿ-ի մասնագետներին թույլ չեն տալիս պատվաստումներ իրականացնել պոլիոմելիտի դեմ՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Չնայած կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը, ՄԱԿ-ի մասնագետները մինչև հիմա չեն կարողանում հասնել Կապույտ Նեղոս և Հարավային Կորդոֆան մարզեր, որտեղ բնակվում է պատվաստման կարիք ունեցեղ շուրջ 160 հազար երեխա:
Ավելի վաղ ՄԱԿ-ը Սուդանին զգուշացրել է սահմանակից տարածքներում պոլիոմելիտի համաճարակի մասին:









































