Կունսի պողպատե նարնջագույն «Փուչիկներից շունը» գործը նյույորքյան աճուրդում վաճառվել է 58.405 մլն դոլարով, իսկ Էնդի Ուորհոլի «Կոկա-կոլան»՝ 57.285 մլն դոլարով՝ հայտնում է RIA Novosti-ն:
Կունսը ստեղծել է աշխատանքների մի ամբողջ շարք, որոնցում արտացոլվել է մանկության տարիներին փուչիկներով տարվելու նրա սերը: Այդ փուչիկներից հնարավոր է ստեղծել տարբեր կերպարներ:
Քանդակագործը ստեղծել է 5 շուն՝ փայլուն, հղկված պողպատից՝ ներկված տարբեր գույներով: 3 մետր բարձրությամբ և 1 տոննա կշռով լոտի վաճառքի նախնական արժեքը կազմել է 55 մլն դոլար:
Christie’s-ում աճուրդի է հանվել նաև Ուորհոլի մոնումենտալ Mercedes-Benz W 196 R Grand Prix Car-ը: Չորս մետրանոց կտավը վաճառվել է 13.045 մլն դոլարով:










































