Օգոստոսի 31-ին Ռումինիան Մոլդովայի հետ կնշի լեզվի տոնը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Տրայան Բեսեսկուն:
Ի տարբերություն Մոլդովայի, որտեղ այդ օրը հայտարարվել է ոչ աշխատանքային, Ռումինիայում այն կլինի աշխատանքային, իսկ բոլոր միջոցառումները կկրեն մշակութային և ուսուցողական բնույթ:
Օգոստոսին 31-ին Մոլդովայում նշվում է նաև մայրենի լեզվի օրը: Այն հաստատվել է 1990թ.՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը պետական լեզու է հռչակել մոլդովերենը: Այդ ժամանակ Մեձդնեստրի և Գագուզիայի բնակչությունը պահանջում էր ռուսերենը հռչակել երկրորդ պետական լեզու, իսկ հանրապետության մտավորականներն իրենց հերթին պահանջում էին, որպեսզի Սահմանադրությունում մոլդովերենը փոխարինվի ռումիներենով: Լեզվի հարցի շուրջ ծագած վիճաբանությունները վերածվել էին զինված հակամարտության և հանգեցրել երկրի պառակտման, որը չի դադարել մինչ օրս:
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին նշել է, որ իրենք պետք է ընդունեն լեզի պաշտոնական անվանումը, նույնիսկ եթե դա այդքան էլ ճիշտ չէ: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ կգա պատմական և գիտական արդարության հաղթանակի ժամանակը:








































