Կիևում Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության գործում ներգրավված է եղել ավելի քան 10 մարդ։ Այս մասին են վկայում Կիևի կենտրոնական «Սուլուգունի» ռեստորանի տեսահսկման խցիկի կադրերը։
Կադրերում երևում է, թե ինչպես են հերթով ռեստորան ներխուժում դիմակավորված և կամուֆլյաժով 14 անձիք, Սաակաշվիլիին դեմքով դեպի հատակը գցում, այնուհետև դուրս բերում՝ մազերից քաշելով։
Ավելի ուշ Սսակաշվիլին ուկրաինացի ուժայիններին համեմատել էր ֆաշիստների հետ՝ հայտարարելով, որ իր ձերբակալությունն ուղեկցվել է «շատ կոպիտ ուժի» կիրառմամբ։







































