Լոնդոնի մերձակայքում նոր օդանավակայանի 7 տարի տևող կառուցումը կարժենա 47.3 մլրդ ֆունտ սթեռլինգ (75.2 մլրդ դոլար):
«London Britannia Airport-ը կարող է կառուցվել 7 տարվա ընթացքում: 47.3 մլրդ ֆունտի ներդրումը դրական ազդեցություն կունենա Թեմզայի առափնյա շրջանների, ինչպես նաև քաղաքի համար ընդհանրապես: Սպասարկման, տեխնոլոգիական և այլ ոլորտներում նոր աշխատատեղերը տարածաշրջանում կապահովեն տնտեսական աճը և դրական ազդեցություն կունենան Արևելյան Լոնդոնի վիճակի վրա»,- Ria Novosti-ն մեջբերում է նախագիծը մշակող Testard ընկերության հաղորդագրությունը:











































