Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի:
Այդ մասին հայտարարել Է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից իր տեղակալների հետ անցկացված խորհրդակցությունում:
«Այս պահին յուրաքանչյուր ընտանիքի ընդհանուր վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի»,-Մեդվեդեւին զեկուցել Է Դվորկովիչը ավիաաղետի հետաքննության աշխատանքների եւ զոհվածների ընտանիքներին վճարումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































