Սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը, ով մշտապես մասնակցում է Victoria’s Secret Fashion Show-ին, այս տարի արժանացել է 10 միլիոն դոլար արժողությամբ Fantasy Bra-ն ներկայացնելու պատվին: Դրա դիզայները շվեյցարացի ոսկերիչ Պասկալ Մաուվադն է: Բրան զարդարված է ավելի քան 4200 թանկարժեք քարերով: Վերջերս տված հարցազրույցում Սվեյնփոլը հայտարարել է, որ երբեք այդքան թանկարժեք իր չի կրել:
Չնայած բեմի վրա և ֆոտոշարքերում մենք Քենդիսին բաց հագուստով ենք տեսնում, կյանքում աղջիկը, իր խոսքերով, շատ ամաչկոտ է:
Ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ Սվեյնփոլն անհանգստանում է, ինչպես առաջին անգամ. «Ես աղոթում եմ, որպեսզի ամեն ինչ հաջող անցնի և ես բեմից վայր չընկնեմ»:
Այդ ամենը միայն ետնաբեմում է տեղի ունենում, իսկ երբ մոդելը հայտնվում է պոդիումին, ապա մոռանում է իր վախերի մասին, և միակ զգացողությունը հպարտությունն է լինում:












































