Նեապոլից ոչ հեռու գտնվող Տորե-դել-Գրեկո բնակավայրում իտալացի կարաբիներները թոշակառու տղամարդուց առգրավել են ավելի քան 40 մլն կեղծ եվրո։
Մառանում խուզարկության ընթացքում նրանք հայտնաբերել են մի քանի պլաստիկե տակառներ, որոնք ծածկված են եղել անջրանցիկ կափարիչներով։ Դրանցում հայտնաբերվել են 50 և 100 եվրո անվանական արժեքներով կեղծ թղթադրամներով 90 փաթեթներ։ Նշվում է, որ կեղծ թղթադրամները պատրաստված են եղել բարձր մակարդակով։
Միայն հայտնաբերված կեղծ գումարը հաշվելու վրա կարաբիներները մոտ 5 ժամ են ծախսել։ Խուզարկությամբ տակառներից հայտնաբերվել են նաև տպագրական 3 կլիշեներ։









































