Կոմայգու խնդիրը լուծելու և այգին համասեռամոլներից մաքրելու համար վերջերս «Մենք» երիտասարդական շարժումը ստորագրահավաք էր անցկացրել և այն նամակի հետ ուղարկել քաղաքապետարան: Այգին բարեկարգելու և այն միայն երեխաների շահագործմանը հանձնելու համար ստորագրահավաքին մասնակցել է երեք հազարից ավել մարդ, հիմնականում՝ այգու տարածքում ապրողներ:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց այգու հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների հետ՝ պարզելու համար, թե որքանով են տեղյակ ստորագրահավաքից և արդյոք հավատո՞ւմ են, որ դրա միջոցով հնարավոր կլինի ստիպել իշխանություններին այգին մաքրել միասեռականներից և տրանսսեքսուալներից:
Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը պարզապես նշեց. «Սա մանկական այգի է, չի կարելի, որ էդ անտերները գան, տենց բաներով զբաղվեն… էդ գիշերային թիթիեռնիկները: Ինձ թվում է՝ իշխանությունները չեն կարող դրանց դեմն առնել, չգիտեմ՝ ինչու, հարցեր կան»:
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ հույս ունեն՝ ստորագրահավաքով կկարողանան հարցը լուծել, մեկ այլ բնակիչ նշեց, որ մեր երկրի ղեկավարության դիրքորոշումից ելնելով՝ չի կարծում, որ հարցը կլուծվի. «Այսքան տարի պայքարում ենք՝ օգուտ չկա: Վերջերս անգամ 14-15 տարեկան երեխաների եմ տեսել այգում»: Այն հարցին, թե քաղաքապետարանն ի զորու կլինի՞ մաքրել այգին, նա պատասխանեց. «Քաղաքապետարանը ոչինչ էլ չի անում, միլիցիան հետները կանգնում, զրուցում, կատակ է անում: Ասում են՝ Եվրոպա, թող գնան Եվրոպա, թող գնան Ֆրանսիայի, Իտալիայի դեսապանատան դիմաց կանգնեն, ինչ ուզում են անեն: Մեր այգին թողեք»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































