Միայնակ մարդիկ ամուսնական զույգերի համեմատ բավականին առավելություններ ունեն՝ տեղեկացնում է The Independent-ը:
Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից, հոգեբան Բելլա դե Պաուլոյի կարծիքով՝ զուգընկեր չունեցող մարդիկ սոցցանցերում ավելի շատ ընկերներ ունեն և ավելի ակտիվ են շփվում. մասնագետների պնդմամբ՝ նոր ծանոթությունները շատ կարևոր են լավ տրամադրություն պահպանելու համար, հատկապես ծեր տարիքում:
Բացի դրանից, միայնակ մարդիկ ավելի լավ են հետևում իրենց ֆիզիկական վիճակին, ավելի քիչ են հակված ճարպակալմանը և ավելի բարեկազմ տեսք ունեն: Չամուսնացածները նաև շատ ժամանակ ունեն իրենց անհատական աճի համար: Նրանք ավելի շատ են մոտիվացված կրթություն ստանալու հարցում և ավելի հաջողակ են կարիերայի հարցում:










































