Բոլիվիայում գիտնականները ծանոթությունների կայքում հատուկ էջ են բացել Ռոմեո անվամբ սեուենկասյան գորտի համար զուգընկերուհի գտնելու նպատակով: Հայտարարությունը տեղադրել են Match ծանոթությունների կայքում:
Կենդանաբանները մտահոգված են, որ Ռոմեոն կարող է իր տեսակի մեջ վերջինը լինել, այդ պատճառով էլ որոշել են հատուկ ուշադրություն դարձնել նրա համար զուգընկեր փնտրելու հարցին:
Հայտարարության մեջ նշված է. «սեքսուալ և կանաչ»: Գիտնականները նշում են, որ չափազանց կարևոր է նրա համար զուգընկերուհի գտնելը: Սեուենկասյան գորտերն ապրում են 15 տարի, իսկ Ռոմեոն արդեն 10 տարեկան է:
He’s suave. He’s sexy. He’s green. This Romeo needs to find his Juliet. Help Global Wildlife Conservation find a mate for #Match4Romeo: https://t.co/VncgPgNL55 #FrogFriday pic.twitter.com/Fg8x2JZDb3
— Match (@Match) February 9, 2018










































