Սիրիական ՀՕՊ ուժերն իսրայելական ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռ են խոցել՝ ի պատասխան Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ ավիահարվածին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին:
«Այսօր վաղ առավոտյան Իսրայելի թշնամի ինքնաթիռները նորից ագրեսիա են իրականացրել՝ գրոհելով կենտրոնական մասում ռազմաբազաներից մեկը: Մեր ՀՕՊ ուժերը կրակ են բացել և մի քանի ինքնաթիռ խոցել»,- ասել է ռազմական աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսրայելցի զինվորականները լույս շաբաթ գիշերն իրանական անօդաչու թռչող սարք են բռնել, որը ներխուժել է երկրի օդային տարածք Սիրիայից, և ի պատասխան գրոհել են «իրանական թիրախները» հարևան երկրի տարածքում:











































