Sunday, 21 06 2026
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

Ո՞րն է Իշխան Զաքարյանի և Հովիկ Աբրահամյանի նմանությունը

Այսօր, ինչպեսև սպասվում էր, խորհրդարանը Իշխան Զաքարյանին վերընտրեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Մինչդեռ ընդամենը երկու շաբաթ առաջ քաղաքական շրջանակներում համոզված էին, որ Սերժ Սարգսյանը նրան այլևս չի առաջադրի այդ պաշտոնին՝ հունիս ամսին ՎՊ տարեկան հաշվետվության ժամանակ հնչեցրած աղմկոտ հայտարարությունների պատճառով, թե՝ պետական բյուջեի 70 տոկոսը կամ 700 մլրդ դրամը գտնվում է կոռուպցիոն ռիսկի գոտում:

Ի. Զաքարյանի վերընտրվելու հետ կապված այսօր խորհրդարանում զուգահեռներ էին տարվում նրա և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև, քննարկվում էր նրա և Հ. Աբրահամյանի նմանությունը հաջողակ և ճկուն լինելու հարցում: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ Ս. Սարգսյանը պաշտոնանկ արեց Հ. Աբրահամյանին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն, իր դեմ կազմակերպվող դավադրությանը մասնակից լինելու պատճառով: Որևէ մեկը չէր կասկածում, որ նա Հ. Աբրահամյանին այլևս բարձր պաշտոնի չի նշանակի, որ ԱԺ նախագահն այլևս վստահելի չէ: Բայց ընդամենը 6 ամիս անց նա կրկին նշանակվեց այդ պաշտոնում ու հիմա հավանաբար ծիծաղում է իրեն թոշակի ուղարկողների վրա:

Այդ երկու պաշտոնյաների նմանությունը միայն այդքանով չի սահմանափակվում: Նրանք երկուսն էլ որոշակի առնչություն ունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հ. Աբրահամյանը նրա խնամին է, ու կարծիք կա, թե նրան օգտագործելով՝ իր քաղաքական հարցերն է լուծում: Իսկ Ի. Զաքարյանը առաջին անգամ ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրվել է այդ կուսակցության կոալիցիոն քվոտայով: Ու թեև սկզբնական շրջանում ԲՀԿ-ական նախարարների գերատեսչություններում չարաշահումներ հայտնաբերելու պատճառով լարվածություն ունեցավ այդ կուսակցության ու Գ. Ծառուկյանի հետ, բայց այժմ կարծես այդ ամենը հարթված է: Դա հավանաբար զգում են նաև իշխանությունները:

Այս իշխանությունները՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ, մի հետաքրքիր բնավորություն ունեն՝ նրանք պաշտոններով կամ այլ գայթակղություններով իրենց կողքին են պահում նրանց, որոնցից որոշակի վտանգ են զգում: Տվյալ դեպքում եթե Հ. Աբրահամյանն ու Ի. Զաքարյանն անպաշտոն մնային, հավանականությունը մեծ էր, որ բացահայտ կանցնեին ՀՀԿ-ի ու Ս. Սարգսյանի քաղաքական հակառակորդների՝ ԲՀԿ-ի ու այդ կուսակցության կնքահայր Ռոբերտ Քոչարյանի ճամբարը: Իսկ իշխանությունները հավանաբար մի քանի նման պաշտոնների պատճառով չեն ցանկանում համալրել մրցակիցների բանակը՝ հատկապես, որ այդ պաշտոնյաներն իրենց տեղում վատ չեն ծառայում իրենց:

Ինչ վերաբերում է Ի. Զաքարյանին, ապա նրա աղմկոտ հայտարարությունից հետո Ս. Սարգսյանը շտապ հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, նրան հրապարակավ կշտամբեց նման հայտարարության համար, անգամ համեմատեց իր գործունեության մասին երբևէ կարծիք չհայտնող Վիճվարչության պետ Ստեփան Մնացականյանի հետ ու Ի. Զաքարյանին վիրավորեց՝ ասելով, թե քո կարծիքը որևէ մեկին հետաքրքիր չէ, այն քո տանը կհայտնես: Այսքանից հետո Ի. Զաքարյանին այդ պաշտոնին այլևս չառաջադրելու երկրորդ կարծիք լինել չէր կարող: Սակայն ինչպես բոլոր, այնպես էլ այս հարցում իշխանությունների նկատմամբ քաղաքական դաշտի ու հանրության սպասելիքները սխալ դուրս եկան: Իշխանություններն Ի. Զաքարյանին նորից դարձրին ՎՊ նախագահ՝ անգամ այն բանից հետո, երբ նա իրենց հրապարակավ գրեթե գող անվանեց:

Իհարկե, խնդիրն այն չէ, որ Ի. Զաքարյանը սխալ հայտարարություն է արել, և որ բյուջեի 70 տոկոսն ամենևին էլ վտանգված չէ: Հակառակը՝ նկատի ունենալով պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող կոռուպցիոն երևույթները՝ այս հարցում կարելի է միանշանակ համաձայնել ՎՊ նախագահի հետ: Ավելին՝ Ս. Սարգսյանն ինքն է երբեմն խորհրդակցություններ հրավիրում ու հրապարակավ դիտողություններ անում ատկատների ու նման այլ երևույթների մասին: Պարզապես հավանաբար պահի ազդեցության տակ Ս. Սարգսյանը հասկացավ, որ եթե անպատասխան մնա Ի. Զաքարյանի այդ հայտարարությունը, կնշանակի, որ այդ ամենը կատարվում է իր ղեկավարության ներքո. չէ՞ որ հենց ինքն է կանգնած պետական կառավարման համակարգի բուրգում ու ղեկավարում յուրաքանչյուր փոփոխություն կամ ծախս:

Բայց երբ առաջին շոկային տպավորությունն անցավ, ու Ի. Զաքարյանն էլ բազում բանագնացներ ուղարկեց Ս. Սարգսյանի մոտ, վերջինս հավանաբար հասկացավ, որ պետք չէ այդ մարդուն զոհել՝ հատկապես, որ նրա հայտարարությունն արտացոլում է իրականությունը, և Ի. Զաքարյանն ինքն էլ այդ կոռուպցիոն բուրգի մի մասնիկն է:

Այդ առումով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անընդհատ հարց է բարձրացնում, թե աշխատավարձով ապրող ՎՊ նախագահն ինչ միջոցներով է մի քանի մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն կառուցում: Վերջերս էլ մամուլում հրապարակում եղավ, թե Ի. Զաքարյանի համար միջնորդել է գեներալ Մանվել Գրիգորյանը, քանի որ նա «Երկրապահ» կամավորական միության անդամ է ու պարբերաբար ֆինանսավորում է այդ կառույցը: Այսինքն՝ Մ. Գրիգորյանը Ի. Զաքարյանին ընդունել է այդ կառույց և նրան վերցրել է իր հովանու ներքո այդ ֆինանսավորումը ստանալու նպատակով: Իսկ Ի. Զաքարյանի աշխատավարձը հաստատ չի բավարարի նման լայնածավալ հատկացումների համար:

Այնուամենայնիվ, ՎՊ նախագահը զգացողությունների առումով այլևս նախկինը չէ, նրա ելույթներն այլևս չունեն նախկին խրոխտությունը, առաջիկա իր գործունեության մեջ նա այլևս նման չարաշահումներ չի հայտնաբերի, և արդյունքում պետական բյուջեի 70 տոկոսը վտանգված չի լինի: Ի. Զաքարյանը նույնիսկ մի փոքր կոտրված է երևում, միգուցե հրապարակային կշտամբանքից հետո Ս. Սարգսյանը նրան առանձին ավելի ուժեղ է «սեղմել»: Այնուամենայնիվ, Ի. Զաքարյանն այսօր ու առաջիկա 6 տարիներին նորից կլինի ՎՊ նախագահը և Հ. Աբրահամյանի նման կծիծաղի քաղաքական ու կառավարման համակարգի վրա, քանի որ ինքը նրանց գող է անվանել ու կշարունակի դա անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում