Միջուկային ծրագիրն Իրանին ընդհանուր առմամբ արժեցել է 170 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իսրայելի հատուկ ծառայություններում անանուն աղբյուրները:
Թեհրանն այդ գումարից շուրջ 40 միլիարդ դոլարը ծախսել է վերջին 20 տարիներին: Իսրայելը կարծում է, որ 2012թ. Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահից ի վեր երկիրը կորցրել է 130 միլիարդ դոլար, որից 105 միլիարդ դոլարը բաժին է ընկել նավթագազային ոլորտին, իսկ 25 միլիարդը՝ ֆինանսական ոլորտին:
Ավելի վաղ ԱՄՆ կառավարության անանուն աղբյուրը Associated Press գործակալությանը հաղորդել էր այն մասին, որ Իրանը նավթի վաճառքից ստացած շահույթի 44%-ը պահում է արտասահմանյան հաշիվներում: Պատժամիջոցները խոչընդոտում են վերադարձնել այդ գումարը կամ հետ ուղարկել Իրան:











































