Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ծառուկյանի պայմանը Արմեն Սարգսյանին

ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այսօր արձագանքելով Արմեն Սարգսյանի նախագահական թեկնածության վերաբերյալ հարցին, պատասխանել է, թե կարծիք և դիրքորոշում կհայտնեն նրա հետ հանդիպումներից հետո: Ամենաուշագրավը Ծառուկյանի պատասխանում սակայն այն է, որ նա ակնարկել է Արմեն Սարգսյանի հետ առանձին հանդիպելու մասին: Խոսքը նաև խմբակցությունից առանձին հանդիպման մասին է: «Ասել եմ՝ կհանդիպեմ առանձին և՛ Արմեն Սարգսյանի, և՛ իմ թիմակիցների հետ, բոլոր թիմակիցների տեսակետը, առաջարկը կլսեմ ու մենք մեր որոշումը կասենք, դուք կիմանաք»,- հայտարարել է Ծառուկյանը, ինչից կարելի է ենթադրել, որ բացի «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից, կլինի նաև Ծառուկյան-Արմեն Սարգսյան առանձին հանդիպում: Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանը հայտնում է այդպիսի մտադրություն, իսկ գուցե նաև պայմա՞ն՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին:

Հետաքրքիր է, Սարգսյանն ինքը ունի՞ խմբակցությունից բացի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկություն: Արմեն Սարգսյանը այսօր հանդիպել է «Ելք» դաշինքին և մեկնել Արցախ: Հետաքրքիր է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպումը, կարծես թե, ձգվում է: Սարգսյանը արդեն հանդիպել է խորհրդարանի չորս խմբակցությունից երեքին, բացի «Ծառուկյան» դաշինքից: Արդյո՞ք դա նշանակում է, որ կան չպարզաբանված խնդիրներ այդ կապակցությամբ, թե՞ Սարգսյանի համար հենց ընդունելի չէ նաև առանձին Ծառուկյանի հետ հանդիպումը:

Իսկ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն ինքը այդպիսի հանդիպում ակնկալում կամ պայման առաջադրում: Դա զուտ այսպես ասած կարգավիճակ ընդգծելո՞ւ հարց է, երբ, այսպես ասած, նախագահի թեկնածուի հատուկ հանդիպում կլինի Ծառուկյանի հետ, թե՞ ԲՀԿ առաջնորդը ունի Արմեն Սարգսյանի հետ առանձին ֆորմատով քննարկելու շատ կոնկրետ հարցեր, որոնք չի ցանկանում լղոզել խմբակցության ֆորմատում, կամ այդ ֆորմատում քննարկելը ինչ-ինչ այլ պատճառներով է դիտում աննպատակահարմար: Այն, որ Ծառուկյանն անկասկած ունի հարցերի այդպիսի շրջանակ, կամ կարող է ունենալ, ոչ միայն զարմանալի կամ անսպասելի չէ, այլ միանգամայն տրամաբանական, եթե նկատի ունենանք այն, որ նա քաղաքականության մեջ խոշոր տնտեսական գործիչ է և, ըստ էության, հենց այդ գործոնն է նրան բերել քաղաքական պրոցեսներ, ու նկատի ունենալով այն, որ Արմեն Սարգսյանն էլ քաղաքական պրոցեսներ մտնում է իր զինանոցում կամ գործիքակազմում հիմնական գործիքներից մեկն ունենալով հենց կապիտալը, այն էլ միջազգային կապիտալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում