Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով կոտորած էր իրականացրել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Միջադեպի հետևանքով դանակի հարվածներ են ստացել երեք քաղաքական գործիչներ՝ գրում է Le Monde-ը:
Առավել լուրջ վնասվածքներ է ստացել Շատորենար կոմունայի քաղաքապետ և խորհրդարանի անդամ Բեռնար Ռեյնեսը: Հիվանդանոց են տեղափոխվել նաև երկու տեղացի քաղաքական գործիչներ՝ կրթության հարցերով քաղաքապետի օգնական Ֆրանսուազ Սեստյոն և քաղաքային խորհրդի անդամ Լուի Բուշեն:
Հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 11-ին, երբ Ֆրանսիան նշում էր պատերազմի զոհերի հիշատակի օրը:
Չարագործը քաղաքական գործիչներին է մոտեցել այն ժամանակ, երբ նրանք շարժվել են Շատորենարի քաղաքային գերեզմանատան ուղղությամբ: Նա զոհերին հարվածել է թիկունքից: Բեռնարին երեք հարված է հասցվել: Միջադեպից հետո հանցագործին ձերբակալել են:
Նախնական տվյալներով՝ կասկածյալը տառապում է հոգեկան շեղումներով: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակցություն է հայտնել տուժածներին ու նրանց հարազատներին:







































