Apple ընկերության առցանց խանութում սկսել է iPad mini նոր մոդելների վաճառքը: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Առաջինը այդ պլանշետը կարող են գնել այնպիսի երկրների բնակիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Չինաստանը:
Սարքի արժեքը 399 դոլար է: Այն ունի 7.9 դյույմանոց՝ 2048х1536 խտությամբ Retina դիսփլեյ և A7 պրոցեսոր:







































