Քուինսլենդի տեխնոլոգիական համալսարանի (Ավստրալիա) գիտնականները պարզել են, որ տանդոսպիրոնը, որը հանդիսանում է անսխոլիտիկ և հակադեպրեսանտ դեղամիջոց, կարող է նվազեցնել կախվածությունն ալկոհոլից և վերացնել այդ վնասակար սովորության հետ կապված վնասներն ուղեղում։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ հակադեպրեսանտային հատկություններն օգտակար են ոգելից խմիչքին վերջ տալու պատճառով տագնապալի վիճակի հանման համար։ Արդյունքում դա զգալիորեն նվազեցնում է սթրեսով պայմանավորված կախումն ալկոհոլից։
Փորձերի 2 շաբաթվա ընթացքում մկների մոտ անհետացել են սպիրտի հետևանքով նեյրոգենեզի ճնշման նշանները։







































