Եվրոպական 24 պետությունների ղեկավարները Փարիզում հանդիպում կանցկացնեն եվրոգոտու երկրների երիտասարդների շրջանում գործազրկության խնդրի լուծման նպատակով:
Ինչպես հայտնում է BBC-ն, այդ երկրներում 18-25 տարեկան անձանց շուրջ 25 տոկոսն աշխատանք չունի:
Հունաստանում և Իսպանիայում գործազրկությունը երիտասարդների շրջանում էլ ավելի բարձր է. այնտեղ այդ ցուցանիշը հասնում է 50 տոկոսի:










































