Վարդան Պետրոսյանի նման մեծատաղանդ, հայ ազգին պատիվ բերող տղայի հետ կատարվածը շատ ցավալի է, սակայն միաժամանակ ցավալի է այն, որ երկու ընտանիքներ կորցրին իրենց 16 տարեկան երեխաներին, նրանք այլևս անիմաստ են ապրում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Պետք է հասկանալ, որ խելագար արագությամբ չպետք է ընթանալ, մենք պետք է ենթարկվենք արգելքներին ու սահմանափակումներին: Եթե ուզում ենք կուրորեն «պոդերժկա» անել Վարդանին, ապա վատ գործ ենք անում: Այդ երեխաներն էլ են հայ, մերն են: Մի պահ ձեզ դրեք նրանց ընտանիքների տեղը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. չի ցանկանա, որ դերասանը մեղավոր ճանաչվի:









































