«Բարսելոնա»-ի, «Ռեալ»-ի, «Ինտեր»-ի և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հայտնել է, որ չի կարող կռահել, թե ով կստանա «Ոսկե գնդակ»-ը: Նա չի կարող անգամ կարծիք հայտնել ֆավորիտի մասին:
Հիշեցնենք` 40-ամյա պորտուգալացին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 2000 թվականին:
«Ինձ համար շատ հաճելի է, որ «Ոսկե գնդակ» եմ նվաճել, բայց ես չեմ կարող կարծիք հայտնել ապագա մրցանակակրի մասին, քանի որ այն խիստ սուբյեկտիվ է: Չեմ կարող նաև ասել, թե ով է ֆավորիտ:
Բարդ է որոշել, կլինի դա Քրիշտիանու Ռոնալդուն, Մեսսին, թե՞ Ռիբերին, ով նախորդ մրցաշրջանում նվաճել է ամենն, ինչ հնարավոր է»,- A Bola_ն մեջբերում է Ֆիգուի խոսքերը:








































