Հայաստան ներմուծվող մեքենաներն ավելացել են, բայց հայերի նախասիրությունները չեն փոխվել: Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 28 հազար 129 ավտոմեքենա: Սա անցած տարվա նույն ժամանակում ներմուծված մեքենաների թվի համեմատ ավելի է 3801-ով:
Չնայած այս ավելացմանը, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների ներմուծված մեքենաների գերակշիռ մասն էժան մեքենաներն են՝ մինչև 5 հազար դոլար արժեքով: Հենց այս մեքենաներն են կազմում մեր երկիր ներմուծված մեքենաների ավելի քան 60 տոկոսը:
Ինչ վերաբերում է երկրին, ապա հայերը նախընտրում են գերմանական մեքենաներ: Այս երկրից է ներմուծվել մեքենաների ավելի քան 53 տոկոսը: Ավելի քիչ նախընտրած մեքնաների շարքում են ռուսական մեքնաները: Հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների մոտ 4%-ն է միայն եղել ռուսական արտադրության:










































