Երեկ, փետրվարի 8-ին, Սպիտակ տան քարտուղարության ղեկավար Ռոբերտ Պորտերը հայտարարել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը: Այսպիսի որոշում է նա կայացրել ընտանեկան բռնություն կիրառելու մեղադրանքների պատճառով, որը նրա դեմ առաջադրել են իր երկու նախկին կանայք,- գրում է Ամերիկայի Ձայնը:
Սպիտակ տան թղթաբանության մեծ մասի համար պատասխանատու պաշտոնյան չի մանրամասնել, թե կոնկրետ երբ է պատրաստվում հրաժարական տալ: Պորտերը հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ մեղադրանքները հրապարակայնացվել են: Այնուհանդերձ, Պորտերը, Սպիտակ տան կայքում արած հայտարարության մեջ հավաստիացնում է, որ «այդ հայտարարությունները պարզապես ստահոդ են»: Պորտերը հայտարարել է, որ այլևս հրապարակայնորեն չի արձագանքելու «զրպարտությունների ուղղորդված արշավին»:








































